Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկում է քրեականացնել նաև պատգամավորին «սուտասան» ասելը
- Jul 30, 2021
- 1 min read

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկում է քրեականացնել ոչ միայն սեռական բնույթի հայհոյանք հնչեցնելը, այլ նաև, օրինակ, պատգամավորին «սուտասան» ասելը։
ԱԺ արտահերթ նիստին նա նշեց, որ այդ դեպքում հնարավոր կլինի անձին պաշտպանել վիրավորանքից, քանի որ «սուտասան» բառը ևս հայհոյանք է, իսկ օրենքի նախագիծը միայն սեռական բնույթի հայհոյանքներին է վերաբերում։
«Թեև նախագծում գրված է հայհոյանք, բայց միայն սեռական բնույթի հայհոյանքներն են ներառված նախագծում։ Այնինչ Հրաչյա Աճառյանի բառարանում հայհոյանք է համարվում վիրավորական բնույթի ցանկացած բառ»,- նշեց նա։
Խորհրդարանն այսօր՝ հուլիսի 30-ին, արտահերթ նիստին քննարկում է «ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է քրեականացնել հայհոյանքը։


























Comments