top of page

Մենք ոչ թե քարտեզները փոխանակել ենք գերիների հետ, այլ քայլին քայլով ենք պատասխանել․ Փաշինյան

Jun 12, 2021
1 min read


Այսօր Գեղարքունիքի մազրում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ 15 գերու վերադարձի հանգամանքներին՝ նշելով, որ ոչինչ չի պատրաստվում թաքցնել։


«Երկու օր առաջ ես հանդիպեցի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլլ Ռիքրի հետ, որն ասաց՝ ԱՄՆ պետքարտուղարի հանձնարարությամբ ինքն ունի առաքելություն այս օրերին ինչ- որ մի ճեղքում ապահովելու գերիների վերադարձի հարցում և, եթե մենք պատրաստ ենք այդպիսի գործակության, ապա իրենք էլ պատրաստ են ներգրավվել գործին։ Ես, բնականաբար, ասացի, որ մենք, իհարկե, պատրաստ ենք, և ահա, այսօր գործադրված ջանքերի արդյունքում, այդ թվում՝ Վրաստանի վարչապետի, մեր վրաց եղբայրների, նաև ուզում եմ հիշատակել, որ Եվրամիության մեր գործընկերներն են նախորդ օրերին ջանքեր գործադրել մեր 15 գերեվարված եղբայրները վերադառնում են Հայաստան»,- ասաց Փաշինյանը։


Նա նշեց, որ Հայաստանում վերադարձած տղաները բուժզննում կանցնեն։


Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե գերիների վերադարձի դիմաց ականապատ դաշտերի քարտեզ է հանձնվել, Փաշիյանը նշեց, որ տեղեկությունը իրականությանը համապատասխանում է։


«Մենք ոչ թե քարտեզները փոխանակել ենք գերիների հետ, այլ քայլին քայլով ենք պատասխանել»,- ասաց նա։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page