top of page

Խաղաղ բանկցությունների տապալում, պատերազմ, դատարանների շենքերի արգելափակում. Արմեն Գևորգյան

Apr 23, 2021
1 min read

Այսօր լրանում է երեք տարին, ինչ մեկնարկեց նիկոլիզմի դարաշրջանը, այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ «Հրավիրում եմ բոլորիս՝ մինչև մայիսի 8-ը ամփոփել նրա աշխատանքի արդյունքները մի քանի անվանակարգերում. Նիկոլի հիմնական ձախողումները, Նիկոլի անիմաստ որոշումները և փաստաթղթերը, Նիկոլի հիմնարար հանցագործությունները: Առաջարկում եմ չառաջնորդվել նրա օրինակով՝ և հարյուրավոր փաստերի փոխարեն պարզապես կազմել առայժմ բոլոր անվանակարգերի լավագույն տասնյակը: Որպեսզի պարզ լինի, օրինակ, որպես հիմնական ձախողումներ, ես կնշեի խաղաղ բանկցությունների տապալումը և 44-օրյա պատերազմը, կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողումը: Օրինակ, իրավախախտումների մեջ ես կհիշեի դատարանների շենքերի արգելափակումը, Սահմանադրական դատարանի կազմի հակասահմանադրական փոփոխությունը: Ընդունված անիմաստ որոշումների շարքում կցանկանայի նշել 2020 թվականի հուլիսին ընդունված Ազգային անվտանգության ռազմավարությունը: Այս վարժությունը կօգնի Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին չմոռանալ, որ մեր երկրի խնդիրն այսօր անցյալը և նախկինները չեն, այլ ներկա կործանիչ գործիչները: Նրանք տապալեցին մեր ներկան և զրկում են մեզ ապագայից: Ի դեպ. Ազգային անվտանգության ռազմավարությունը, որն ընդունվել է 2020 թվականի հուլիսին, հայության բոլոր սերունդների համար դառնալու է լիակատար ձախողման և քաղաքական սնանկության խորհրդանիշ: Ժամանակակից քաղաքական պատմության մեջ Հայաստանը կլինի առաջին երկիրը, որտեղ ընդունված ազգային անվտանգության ռազմավարությունը երկու ամսվա ընթացքում վերածվում է աղբի: Փորձեք գնահատել այդ փաստաթղթի նշանակությունը ձեր կյանքում ՝ հիշելով դրանում նշված չորս հիմնարար ազգային շահերը. ⁃ Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականու­թյան և Արցախի անվտանգության ապահովումը. ⁃ Խաղաղության և միջազգային փոխգործակցության ամրապնդումը. ⁃ Ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ապա­հովումը. ⁃ ՀՀ քաղաքացիների անվտանգության և բարեկեցության ապահովումը, ինչպես նաև երկրի կայուն տնտեսական զարգացումը», - նշել է Գևորգյանը։


Նյութի աղբյուրը՝ iravunk.am

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page