Քաղաքացիների համար լրացուցիչ ծախսի մասին խոսք լինել չի կարող. Փաշինյանը` ՊՇՌ թեստավորման մասին
Sep 24, 2021
1 min read

Պատվաստանյութը 98.5 %-ով պաշտպանում է վարակվածությունից։ Այդ մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով չպատվաստված քաղաքացինների՝ ՊՇՌ թեստեր հանձնելուն՝ Փաշինյանը նշեց․
«Անկեղծ ասած՝ զարմացած եմ, քանի որ հարցադրում է արվում, թե ինչպե՞ս կարելի է ՊՇՌ թեստ պահանջել, քանի որ վճարովի է, ինչպե՞ս կարելի է մարդկանց վրա լրացուցիչ ֆինանսական ծախսեր սահմանել։ Բայց մարդկանց համար ամենևին ֆինանսական ծախս չի սահմանվում, քանի որ մարդիկ այդ ծախսն անելու անհրաժեշտություն և կարիք չունեն, պետությունը հոգում է, որ նրանք բոլորը բացարձակապես անվճար ստանան պատվաստում։ Քաղաքացին ինքն է ընտրում՝ ծախս անի, թե չանի»։ Մանրամսաները՝ տեսանյութում։























Comments