Հայաստանը երբեք չի ներքաշվի Իրանի դեմ դավադրության մեջ․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Լիտվայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը երբեք չի ներքաշվի Իրանի դեմ դավադրության մեջ։
«Նախագահ Ռայիսին պաշտոնը ստանձնել է 2021թ․ օգոստոսի, ես էլ ընտրություններից հետո պաշտոնս ստանձնել եմ օգոստոսին, և երկու անգամ հանդիպել ենք: Փաստ, որ ցույց է տալիս, թե ինչքան ենք կարևորում այդ հարաբերությունները: Նորություն չէ, որ կան որոշակի շրջանակներ, որոնց հաջողվում է, ժամանակ առ ժամանակ, Իրանի մամուլում հրապարակել նյութեր, թե Հայաստանը ներգրավված է ինչ- որ դավադրությունների մեջ՝ Իրանի դեմ: Իրանի մեր գործընկերները, վստահ եմ, գիտեն, որ ՀՀ-ն երբեք ներքաշված չի եղել և երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի, որովհետև մեզ համար այդ հարաբերությունները չափազանց կարևոր են և մենք երբեք չենք մոռանա, որ իննսունականների սկզբին Իրանը ՀՀ-ի համար եղել է կյանքի ճանապարհ։ Սա մի այնպիսի հիմք է մեր հարաբերությունների համար, որ ՀՀ-ն չի կարող դավադրության մեջ ներքաշվել Իրանի հետ»:
ՀՀ վարչապետի խոսքով՝ այլ բան է, որ Իրանի հետ տնտեսական հարբերությունները խոչընդոտվում են պատժամիջոցների պատճառով։ Փաշինյանը նաև ընդգծել է. «ՀՀ-ն երբեք Իրանի դեմ դավարությունների մեջ չի մտնի, և դա այնքան ակնհայտ է, որ դրա մասին նույնիսկ պետք չէ ասել: Հակառակը՝ մենք խոշոր նախագծեր ունենք Իրանի հետ։ Ռայիսիի հետ քննարկումների ժամանակ առաջարկել ենք արագացնել դրանք, մասնավորապես՝ կառուցվում է դեպի Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրագիծը, որը կառուցում է իրականական ընկերության հետ և խնդրում ենք հնարավորինս արագ կառուցել: Հույս ունենք առաջիկայում երկարաձգել գազ էլեկտրաէներգիայի դիմաց գործարքը: Հանդիպումների ժամանակ՝ ես առաջարկել եմ, որ մենք վերադառնանք կամ վերհիշենք որ կար Մեղրիի ջրամբարի և ՀԷԿ-ի շինարարության հարց, որ կարծում եմ, շատ կարևոր է ոչ միայն էներգետիկ այլև ջրային ռեսւորսների համատեղ կառավարման առումով»:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նաև, որ վերջին շրջանում Իրանի հետ երկարատև խնդիրներից են լուծվել։ «Օրինակ՝ Ագարակի պղնձամոլիբդենիային կոմբինատի արտանատեումների հետ կաված խնդիր կար դեպի Արաքս գետ։ Հարցն անընդհատ բարձրացվում էր, և ուրախ եմ արձանագրել, որ այդ հարցը լուծվել է, որովհետև կոմբինատն անցել է փակ ցիկլի և արտանետումներ չի անում: «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, ի դեմս որի ունենք գործընկեր, արձագանքեց կառավարության հորդորներին և սա մեզ հնարավորություն տվեց ավելի խորացնել հարաբերությունները նրանց հետ»,- պարզաբանեց ՀՀ վարչապետը:























Comments