Զանգեզուրի միջանցքի հարցը փակվել է դեռևս 2020-ի նոյեմբերի 9-ին. Փաշինյան
- Nov 7, 2021
- 1 min read

Զանգեզուրի միջանցքի հարցը փակվվել է դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, Հանրային հեռուստաընկերությամբ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ բարձր է գնահատում ՌԴ-ի դիրքորոշման հրապարակայնացումը, թեև, այլ դիրքորոշում չի էլ եղել, ուղղակի այն այժմ է հրապարակվում:
Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ Թուրքիան օգտագործում է միջանցք բառը, սակայն նշում է, որ այդ միջանցքը պետք է լինի Հայաստանի վերահսկողության ներքո:
«Ադրբեջանն էլ, Հայաստանն էլ, Իրանն ու Ռուսաստանն էլ շահագրգռված են կոմունիկացիաների բացմամբ»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Comments