Նոյեմբերի 9-ից հետո 5-6 օր միայն չի խախտվել հրադադարը, դժվար է պատկերացնել դելիմիտացիան. Փաշինյան
- Nov 7, 2021
- 1 min read

Դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը տարանջատված է ԼՂ հարցի կարգավորումից: Այդ մասին այսօր Հանրայինի եթերով Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան անհրաժեշտ են, բայց դժվար է պատկերացնել այդ գործընթացը մի տարածքում, որտեղ ամեն օր հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում:
«Նոյեմբերի 9-ից հետո մենք 5-6 օր ենք ունեցել, որ հրադադարի ռեժիմը չի խախտվել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը, ապա հավելեց, որ դժվար է պատկերացնել դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացն այդ պայմաններում:


























Comments