Հիմա էս աղմուկը ինչի՞ մասին ա, մեկը կարա՞ ինձ բացատրի․ Նիկոլ Փաշինյան
- May 20, 2021
- 1 min read
«Սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան նշանակում է փակել այդ թեման, փակել սահմանների անվտանգության թեման, փոխադարձաբար գալ համաձայնության, թե որտեղով է անցնում պետական սահմանը, որն անձեռնմխելի է»,- այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Հիմա այս համատեքստում հարցեր են հնչում, թե արդյոք Ղարաբաղի հարցը փակվում է։ Ես ուզում եմ ձեզ մի նորություն ասել՝ 1991 թվականի դեկտեմբերին, որ Ալմա Աթայում ընդունվեց հռչակագիր՝ անկախ պետությունների համագործակցության ստեղծման վերաբերյալ, այդ հռչակագիրը երկրները ստորագրեցին՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը։ Եթե այս առումով խնդիր կա, ապա այս պնդիրը ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերին։ Եթե էստեղ խնդիր կա, ապա այն ստեղծվել ա էս դահլիճում, երբ ընդունվել ա 2010 թվականի վարչատարածքային բաժանումների մասին օրենքը, որտեղ արձանագրվել ա, որ Շուռնուխից էն կողմ Ադրբեջանի հանրապետությունն ա, որ Սև լճից էն կողմ Ադրբեջանն ա։ Հիմա էս աղմուկը ինչի մասին ա, մեկը կարա՞ ինձ բացատրի»,-ասաց Փաշինյանը։




























Comments