top of page

Փարիզում բողոքի ակցիայի մասնակիցները փորձեցին խոչընդոտել Ն. Փաշինյանի ավտոշարասյան ընթացքը

  • Jun 1, 2021
  • 1 min read

ree

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում մեկնարկեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը:


Դեսպանատնից ոչ հեռու մի խումբ հայեր բողոքի ակցիա էին կազմակերպել՝ իրենց դժգոհությունը հայտնելով Փաշինյանի վարած քաղաքականության առնչությամբ: Դեսպանություն հասնելու ճանապարհին բողոքի ակցիայի մասնակիցներից մի խումբ երիտասարդներ փորձեցին խոչընդոտել ավտոշարասյան ընթացքը: Նրանք փորձում էին ձեռքերով հարվածել դանդաղ ընթացող մեքենաների ապակիներին: Անվտանգության աշխատակիցները ապահովեցին ավտոշարասյան մուտքը դեսպանատուն:


Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում հանդիպել է նախագահ Էմանուել Մակրոնի, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page