Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ կազմակերպված բողոքի ակցիային
- Jun 1, 2021
- 1 min read

Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ դեսպանությունում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշեց, որ այցը անցկացվում է դժվար ժամանակներում։
«Մեր սիրելի հայրենակիցները բողոքի ակցիա էին անում դեսպանությունից քիչ հեռու։ Դա իրենց իրավունքն է, սակայն կարծում եմ, որ դա հարցից խուսափելու ձև է, ես կցանականայի հստակ հնչեր, թե ինչում է մեր կառավարության դավաճանությունը։ Ես ուշադիր եմ մեր հասցեին հնչող մեղադրանքներին, լսում եմ բոլոր փաստարկները»,֊ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հայ համայնքի ներկայացուցիչ, հասարակական գործիչ Ռոբերտ Այդաբիրյանը նշեց, որ խոսել է բողոքի ակցիա անցկացնողների հետ։
«Ես բացատրեցի, որ մենք պետության ներկայացուցչի հետ ենք հանդիպում, մեր խնդիրը մեր պետության հետ չէ, մեր թշնամիների հետ է և եկեք միասին նստենք խոսենք»,֊ասաց հայ համայնքի ներկայացուցիչը։
Շնորհակալություն հայտնելով տեսակետների համար, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նման քննարկումները շատ կարևոր են։ Նա անդրադարձավ վերջին պատերազմական զարգացումներին, ղարաբաղյան հարցին։
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից ոչ հեռու մի խումբ հայեր բողոքի ակցիա էին կազմակերպել՝ իրենց դժգոհությունը հայտնելով Փաշինյանի վարած քաղաքականության առնչությամբ: Դեսպանություն հասնելու ճանապարհին բողոքի ակցիայի մասնակիցներից մի խումբ երիտասարդներ փորձեցին խոչընդոտել ավտոշարասյան ընթացքը: Նրանք փորձում էին ձեռքերով հարվածել դանդաղ ընթացող մեքենաների ապակիներին; Անվտանգության աշխատակիցները ապահովեցին ավտոշարասյան մուտքը դեսպանատուն:


























Comments