top of page

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Aug 3, 2021
1 min read


Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Միխայիլ Մյասնիկովիչի ուղերձում ասված է.


«Ձերդ գերազանցություն, Մեծարգո Նիկոլ Վովայի,

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անունից ընդունեք ամենաանկեղծ շնորհավորանքները Ձեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:



Համոզված եմ, որ բարձր պետական պաշտոնում Ձեր գործունեությունն այսուհետ ևս կնպաստի հայկական պետականության կայուն երկարաժամկետ զարգացմանը և եվրասիական ինտեգրման ամրապնդմանը: Ձեր կառավարման և միջազգային հարուստ փորձը, ինչպես նաև անձնական ուժեղագույն որակները հանդիսանում են ՀՀ կառավարության հաջող և արդյունավետ աշխատանքի գրավականը, եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հիմնասյունը:

Մաղթում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության կառավարությանը հաջող գործունեություն՝ ի շահ Հայաստանի ժողովրդի և Եվրասիական տնտեսական միության»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page