Նիկոլն ուզում է կրկնել մարտի 1-ը. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հոխորտալով քաղաքացիական վրեժի, քաղաքական վենդետայի և կադրային ջարդերի մասին, Փաշինյանը նմանվում է անկյուն քշված կենդանու, որն անում է իր վերջին ճիգերը, որոնք սակայն կարող են ճակատագրական լինել երկրի, հանրության և նաև իր կողքին կանգնողների համար, քանի որ նա դեռ իր ձեռքերում միանձնյա կենտրոնացած է պահում որոշակի պետական ռեսուրսներ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»:
«Նախընտրական քարոզարշավը ընթանում է Նիկոլի կողմից քաղաքացիական բախումներ հրահրելու կոչերով։ Նա հասկանում է, որ չի կարողանալու պահել իշխանությունը և փորձում է երկիրը տանել ներքին բախումների։Կա տպավորություն, որ նա «վա բանկ» է գնում։ Հաշվի առնելով նրա տեսակն ու փորձը, դա նրա համար այնքան էլ բարդ չի լինելու։ Այդ մարդը չի թաքցնում իր ծրագիրը. նա ուզում է կրկնել մարտի 1-ը։ Նա այսօր ցուցմունք է տալիս, թե ինչպես է 2008-ին կազմակերպել մարտի 1-ը»,- նշված է հայտարարության մեջ։























Comments