Էրդողանի խոսքով` Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել
- Sep 19, 2021
- 1 min read

Թուրքիայի նախագահը հայտարարում է, թե Հայաստանի վարչապետն իրեն հանդիպելու առաջարկ է արել: Ըստ Էրդողանի, առաջարկն իրեն փոխանցվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով, ում Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր մոտ տասն օր առաջ․ հայտնում է АПА լրատվական գործակալությունը։
«Եթե Հայաստանի վարչապետն ուզում է հանդիպել ինձ հետ, ապա Հայաստանը պետք է դրական քայլեր ձեռնարկի։ Եթե այդ հանդիպումը կայանա, Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի»,- հայտարարել է Էրդողանը՝ ՄԱԿ-ի հերթական գագաթնաժողովից առաջ տված ասուլիսում։


























Comments