Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հույսը նախկիններն են. «Հրապարակ»
- Oct 26, 2021
- 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հույսն առաջիկա ընտրություններին նախկիններն են, բոլոր համայնքներում բանակցում են տեղական իշխանիկների, թաղային հեղինակությունների եւ, առհասարակ, հարգանք ու կապեր ունեցողների հետ եւ խնդրում են աջակցություն:
Եվ չնայած Կապանի մասին ՔՊ-ում կատակում են, թե պարտությունը երաշխավորված է, սակայն ՔՊ թեկնածուն` Դավիթ Դանիելյանը, չի հանձնվում, նա մոբիլիզացրել է ուժերը:
Նրա օգտին հատկապես ակտիվ աշխատում է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մերուժան Սիմոնյանի որդին՝ Դավիթ Սիմոնյանը, որը ԲՀԿ-ի հունիսյան ցուցակում չորրորդն էր: Դավիթ Սիմոնյանը ողջ օրը Դանիելյանի շտաբում է, անընդհատ հանդիպումների ու տասովկաների մեջ: Կապանում ՔՊ թեկնածուի մրցակիցը գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանն է:
Արդյո՞ք Դավիթ Սիմոնյանի աջակցությունը ՔՊ թեկնածուին կնշանակի, որ ԲՀԿ-ն էլ է աջակցում Դանիելյանին՝ հարցրինք ԲՀԿ-ական Արման Աբովյանին:
Նա ասաց, որ տեղեկություն չունի Սիմոնյանի գործունեության մասին. «Կարծում եմ՝ մեկնաբանություն պետք է ստանաք այն անձից, ում մասին հարցը տվել եք: Ես վստահեցնում եմ, որ մենք այդ ամենի հետ կապ չունենք»: Դավիթ Սիմոնյանի ևանգամ նրա հոր հետ կապվել չհաջողվեց»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։


























Comments