top of page

Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ երրորդ անգամ կպատվաստվի կորոնավիրուսի դեմ

Sep 24, 2021
1 min read

Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջինը հենց կառավարությունն է պատվաստվել։ «Այս դահլիճում նստած բոլոր մարդիկ, եթե չունեն հակացուցում, պատվաստված են, այնպես, որ կառավարությունը քաղաքացիների համար որևէ կարգ սահմանելիս նախ՝ մենք ինքներս ենք այդ կարգը պահպանում։


Ես ինքս պատվաստված եմ, մեր ընտանիքի բոլոր անդամները պատվաստված են և, անկեղծ ասած, ես հիմա մտածում եմ, որ նաև բժշկական ցուցումներին համապատասխան, երբ զգանք որ կա անհրաժեշտություն նորից պատվաստվելու՝ կապված հակամարմինների հետ, նորից կպատվաստվենք»,- ասաց Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page