Դեռևս անցած տարվա դեկտեմբերից որոշակի քանակությամբ քարտեզներ փոխանակվել են․ Նիկոլ Փաշինյան
- Jun 13, 2021
- 1 min read

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 13- ին, Եղվարդում քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ երեկ ընդդիմադիր դաշտում սուգ ու ողբ էր՝ կապված գերեվարված 15 տղանեչի վերադարձի հետ։
«Շատ տարօրինակ իրադրություն է ստեղծվել․ փաստորեն, այնպիսի տպավորություն էր, որ ընդդիմությունը կամ հաշվարկել էր, կամ ցանկանում էր, կամ երաշխիք էր ստացել, որ գերիները, գոնե, առաջիկայում չեն վերադառնալու և հիմա էլ սուգուշիվան են դրել, թե բա՝ մեր քարտեզները տվել են, մեր ունեցած-չունեցածը դրել են, բոլորին կարելի էր վերադարձնել, և այլն և այլն։ Ժողովուրդ ջան, դուք պետք է իմանաք, որ երեկ ես հայտարարել էի՝ ականապատ դաշտերի քարտեզները վերադարձվել են Ադրբեջանին, բայց տպավություն են փորձում ստեղծել, թե մենք ինչքան ունենք, բոլորը տվել ենք։ Ամենևին էլ այդպես չէ․ վերադարձվել է մի փոքր մասը, բայց չեմ կարող ասել ոչ շոշափելի մասը։ Շոշափելի մաս է վերադարձվել, բայց փոքր մաս է վերադարձվել»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով գերիների խմբի՝ նախընտրական շարջանում վերադարձնելու ենթատեքստի մասին քննարկումներին, Փաշինյանը նշեց, որ Ֆիլլ Ռեքրի հետ հանդիպման ժամանակ վերջինս հայտնել է, որ գերիների վերադարձի պրոցեսը վերակենդանանա, քանի որ երկար ժամաանակ մենք գերիների վերադարձ չունեինք։
«Դեռևս անցած տարվա դեկտեմբերից որոշակի քանակությամբ քարտեզներ փոխանակվել ենք, ու դրանք այն քարտեզներն են, որոնք այսօր մեր միջև՝ հայկական և ադրբեջանական կողմերի, տարածքինը չեն»,- ասաց նա։
Փաշինյանը իշխանությունների պատրաստակամությունը հայտնեց Ադրբեջանի հետ քայլի դիմաց՝ քայլ համատեքստում կրկին գերիներ վերադարձնելու հարցում։


























Comments