Բա որ հանկարծ ասեմ՝ զենքի տեսակն ընտրում եմ, կանչում, ստեղ ճակատիդ շարում եմ․ Փաշինյանը՝ Քոչարյանին
- Jun 8, 2021
- 1 min read

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր»-ն այսօր քարոզարշավ էր իրականացնում Արագածոտնի մարզում։
Ապարանում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կողմից իրեն դուելի հրավիրելուն՝ Փաշինյանը նշեց․ «Չհասկացա, էս ամիսներով ատելության քարոզ եք տանում, էն օրն ասում էիք՝ դավաճան, ասում էիք՝ գնդակահարություն, բա որ Բաղրամյան պողոտայում գնդակահարության տեսարաններ էիք ցուցադրում, բա որ մի հատ մեկը կա, մի հատ վախկոտը, որ ասում ա՝ դուելի կհրավիրեմ։ Բա էդ դուելը ի՞նչ ա, հայ ժողովրդի՞ն ես դուելի հրավիրում, բռնության կո՞չ ա։ Ասում ա՝ զենքի տեսակն էլ ընտրի․ բա որ ես ասեմ, հանկարծ ասեմ՝ ընդունում եմ, զենքի տեսակն էլ ընտրում եմ, կանչում եմ ստեղ ճակատիդ շարում եմ, պիտի ասեք՝ բռնությո՞ւն ա, մարդասպաննե՛ր, ա՛յ մարդասպաններ»,- ասաց նա։


























Comments