top of page

Մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանի դեմ հարձակման գործի քննությունը դոփում է տեղում. «Ժողովուրդ»

Sep 25, 2021
1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«1 տարի անց ՀՔԾ-ում որևէ բան չեն բացահայտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հարձակման գործով: Ինչպես հայտնի է, 2020 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՀՔԾ է կանչվել որպես տուժող 2010 թվականին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում իր դեմ իրականացված հարձակման գործով:


Այդ ժամանակ «Կոշ» ՔԿՀ պետ է եղել Լյովա Բաղդասարյանը: Մինչ օրս գործով, բացի մեկ անձի ցուցմունքից, որևէ բան չի բացահայտվել, մեկ տարի անց գործը դոփում է տեղում, չկա մեղադրյալ, անվերապահ կասկածյալ: Ըստ էության, ՀՔԾ-ն շարունակում է միայն քրեական գործերով հնչեղություն ապահովելու իր գործելաոճը, իսկ քրեական գործերի քննությունը դոփում է տեղում:


«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՔԾ լրատվական՝ հետաքրքրվելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կալանավայրում ծեծելու գործով ինչ նորություն կա, ով էր ի վերջո հրահանգել, և ով էր դիմակավորված ծեծի ենթարկել Փաշինյանին բանտախցում: Ի պատասխան՝ ՀՔԾ-ից հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է»:


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page