Փաշինյանը բանակի համար ոչինչ չի արել․ Նրա արածը մանիպուլյացիա է, ոչ թե սուտ․kavkaz-uzel
- Jun 6, 2021
- 3 min read

ՀՀ-ում նախընտրական շրջանում նորից վերսկսվել են խոսակցությունները, թե ով և ինչպես է ֆինանսավորել բանակը։ Ինչպես բոլոր դեպքերում, այնպես էլ հիմա, այս թեման գեներացնում են ներկայիս իշխանությունները՝ նպատակ ունենալով ինչ-որ կերպ արդարացնել նախորդ աշնան իրենց աղետալի ձախողումը։ Իշխանությունները հայտարարում են, թե բանակում ամենից շատ իրենք են ներդրումներ կատարել, որ վերջին 10 տարվա ընթացքում բանակում կատարվել է 398 միլիոնի ֆինանսավորում, ընդ որում ամենից մեծ ծավալների ներդրումները նրանք են իրականացրել։ Դրա համար էլ նրանք պնդում են, որ որոշ ցուցանիշներ աճել են 30 անգամ։ Հետևաբար նրանց ուղղված բողոքներ չկան, նրանք զարգացրել են բանակը։
Բնականաբար իշխանությունների պնդումները ծիծաղելի են, անգամ այն մարդկանց համար, ովքեր նույնիսկ մանրամասն էլ ծանոթ չեն թեմային։ Առաջին հերթին իշխանությունները սխալ են մատնանշում աղբյուրը։ Համաձայն SIPRI-ի (Stockholm international peace research institute) տվյալների, Փաշինյանի ներկայացրած տվյալները այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, այսինքն՝ 2018 թվականից ի վեր 10 տարվա ընթացքում ներմուծվել է ոչ թե 63%, այլ 55%։ Սակայն կարևորը դա չէ, այլ այն, որ ինչ Փաշինյանը ասածը մանիպուլյացիա է, և ոչ՝ սուտ։
Հայաստանի իրականացրած ներմուծումները՝ ըստ երկրների․ SIPRI-ի տվյալները՝

Այս աղյուսակում ներկայացված են ՀՀ-ի ներմուծումները։ Ակնհայտ է, որ սրանք պաշտոնական տվյալներ են, քանի որ հաստատված են երկրների կողմից, բացի դա էլ պետք է նշել, որ ներմուծումների մեծ մասը ոչ պաշտոնապես իրականացվել է մինչ թավշյա հեղափոխությունը։ Օրինակ 2015 թվականի վերջին, ՀՀ-ում կային արդեն Իսկանդեր տեսակի զենք, որը 2016թ․-ի վերջին ցուցադրվել էր պարադում։ Իսկանդեր զենքը ձեռք բերելու համար, բանակցությունները ընթանում էին սկսած 2015 թվականից, երբ համաձայնագիր էր կնքվել, որ 200 մլն դոլար ռուսական վարկի միջոցով, պետք է այն ստանային։ Հետագայում այս փաթեթը ընդլայնվում է։ Եվ իսկապես, միայն С-300-ի արժեքը կազմում է 250մլն դոլար, իսկ Իսկանդերները ավելի թանկ են։ Իսկ նոմինալ գնումների դեպքում ավելի մեծ ներդրումներ են պահանջվում։
Զենքի ներմուծման բոլոր համաձայնագրերը կնքվել էին 2018 թվականին, դրանից հետո է, որ ներմուծման պլանը աղճատվել է, դրանք կիսատ են իրականցվել կամ չեն իրականացվել։
Համաձայն SIPRI-ի տվյալների՝ միայն 2019 թվականին իրականցվել է 190 միլիոն դոլարի ծախս ավիացիայի վրա, դա էլ հայտնի Су-30-ները ձեռք բերելու վրա, որոնք բանակին պետք էլ չէին, առանց զինամթերքի էին և չեն էլ կիրառվել պատերազմի ընթացքում։ Եթե դրանք հանենք, ապա Փաշինյանի իշխանության ընթացքում կատարվել է 58 մլն դոլարի ծախս հակաօդային պաշտպանության և հրթիռների համար, ընդ որում հակաօդային պաշտպանության համար նախօրոք պլանավորված էր գնել ТОР տեսակի զենքը, ինչպես նաև անպետքական «Оса»-ները, որ գնվել էին Հորդանանից և որոնք պատերազմի առաջին իսկ օրն էլ ոչնչացվեցին։
Աղյուսակ 2. Հայաստան կատարված զենքի ներմուծումները, ըստ զենքի տեսակների․ SIPRI-ի տվյալները՝

Իրականում Փաշինյանը չեղարկեց բանակի վերազինման 2018-2024թթ․ ծրագիրը, որ ընդունվել էր 2018 թվականի փետրվարի 17-ին։ Այդ ծրագրով պլանավորվում էր գնել դրոններ, քողարկման ցանցեր, կեղծ թիրախներ, ՀՕՊ և շատ այլ զինատեսակներ։
Դիտարկենք 2018թ․ բյուջեի կատարողականը․
Աղյուսակ 3. Հայաստանի բյուջեի 2017-18թթ․ կատարողականը

Ինչպես տեսնում ենք, 2018թ․ ռազմական բյուջեն էականորեն կրճատվել է, նաև շատ այլ պլանավորված ծախսեր չեն իրականացվել։ 2019թ․ այս ֆոնի վրա ռազմական ծախսերը աճել են, բնականաբար 2020 թվականին նույնպես, քանի որ ընթանում էին ռազմական գործողություններ։ Բայց 2020թ․ բյուջեի ծրագրի համաձայն ռազմական ծախսումների աճ չէր նախատեսվել։ Այդ ծրագրի համաձայն, ռազմական բյուջեն կրճատվել է և որպեսզի առավել ակնհայտ լինի, համեմատենք 2018թ․-ի հետ։ 2018-2020թթ․ պետական բյուջեի ծախսման միջնաժամկետ հեռանկարում, ենթադրվում էր պաշտպանական մեխանիզմների ծախսի 15% տոկոս աճ։ Եվ իսկապես 2018թ․ ներկայացվող գների պարագայում և 2020-ի ծրագրի համաձայն, ռազմական ծախսերը կլինեին շատ քիչ, քան 2017թ, իսկ 2019թ․ ծախսերը կլինեին 1-1.5% շատ։ 2020թ․ կատարված ռազմական հատկացումները մոտ էին 800 մլն․ դոլարին։
Բայց սրանք պաշտոնական ծախսերն են։ 2015 թվականին ներառյալ ծախսերի մեծ մասը եղել է ոչ պաշտոնական։ 2011, 2012 և 2015 թթ․ Հայաստանը զենքի լուրջ ներմուծումներ է կատարել ռուս գործընկերներից և առաջին հերթին ոչ պաշտոնական, որ որևէ տեղ գրանցված չեն։ ՌԴ-ում այդ հատկացումների մասին տեղեկատվությունը արձանագրված է, բայց դրանց մեծ մասը աշխատող էր, մնացածը եղել է պահեստամաս։ Այդ հատկացումները հնարավոր չէ արտահայտել թվերով և առավել ևս համեմատել 2019թ․ ծախսերի հետ։ Կան գնահատականներ, ըստ որոնց Հայաստանը այդ ամենը ստանալու համար փոխհատուցել է միայն ջարդոնի և տեղափոխման գումարները։
Զրահամեքենաներից, հրթիռներից և զինամթերքից զատ, եղել են նաև հրետանու և ՀՕՊ-ի հատկացումներ։ Այս ամենը սակայն, բավարար չէր լինի դիմակայելու Ադրբեջանին, քանի որ այնտեղ ռազմական ծախսերը հասնում էին ահռելի ծավալների՝ 4միլիարդ դոլար տարեկան, որտեղից կեսը գնում էր գնումներին, բայց և հայկական ծախսումները, անգամ պաշտոնականները, չի կարելի համեմատել ադրբեջանական ծախսումների հետ։ Օրինակ, ռուսական վարկով Հայաստանը զենքը գնում էր ներքին շուկայի գներով, իսկ Ադրբեջանը՝ միջազգային։ Ընդ որում, Ադրբեջանում կոռուպցիայի աստիճանը շատ ավելի բարձր էր և զենքը գնում էին չհամակարգված, հաճախ զինատեսակները միմյանց չլրացնող էին։
Ելնելով վերոնշյալից՝ կարելի է կատարել մեկ եզրակացություն, որ Փաշինյանը բանակի համար ոչինչ չի արել և միայն վնասել է։ Եթե առաջ բանակի հարցերը այսպես թե այնպես լուծվում էին, ապա Փաշինյանի օրոք բանակը ասոցացվում էր զինակոչիկների համար վարտիք, մայկաներով։ Կտրուկ աճեցին սննդի համար կատարվող ծախսերը, ընդ որում ոչ թե որակի վրա էին ծախսում, այլ սննդի տրման ձևի վրա՝ քաղաքացիական սննդի մատուցման սեղաններով (պե՞տք է նշել, որ այստեղ էլ կար կոռուպցիա), ինչի պատճառով զինվորների օրվա գրաֆիկը խախտվեց, ինչպես նաև բանակ էին բերում ելակ, որը ներկայացվում էր որպես բանակի ձեռքբերում։


























Comments