top of page

Մենք տանում ենք գյուղական դպրոցները ամրապնդելու քաղաքականություն․ Նիկոլ Փաշինյան

May 6, 2021
1 min read


«Պետք է արձանագրեմ, որ կրթության ոլորտում բարեփոխումների շուրջ մեր պատկերացումներն ամբողջացրել ենք»,-այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս ամենին մի կոմպոնենտ է ավելացել՝ ժողովրդագրական ծրագրերը, որոնք նույնպես պետք է դրվեն այս շղթայի մեջ։


«Պետք է բարձրաձայնեմ, թե որ համայնքներում ենք իրականացնում դպրոցաշինության ծրագիրը, որը մեկնարկել էինք անցած տարի, բայց պատերազմի ընթացքում գործընթացները դանդաղեցին, և հիմա մենք վերականգնում ենք ֆինանսավորումը, որպեսզի շինարարությունը շարունակվի»,-ասում է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հավասարապես կարևորում է կրթական ոլորտում բովանդակային և ենթակառուցվածքային փոփոխությունները՝ նշելով, որ մեկն առանց մյուսի չի կարող լինել,-«Կարևոր է ընգծել, որ մենք տանում ենք գյուղական դպրոցները ամրապնդելու քաղաքականություն ու հասկանում ենք, որ պետք է անել այնեպս, որպեսզի այնտեղ կրթության որակը մեծ խզում չունենա մայրաքաղաքի դպրոցների հետ։ Մենք իրականացնում ենք նաև ուսուցիչների ատեստավորման գործընթացը, հեռավար կրթության գործընթացը և փոփոխություններ ենք իրականացնում դեպի գյուղեր ուսուցիչների գործուղման գործընթացում»։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page