top of page

Հայաստանը ՌԴ-ից ձեռք է բերելու 1 մլն դոզա պատվաստանյութ

Apr 29, 2021
1 min read

Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից ձեռք է բերելու 1 մլն դոզա պատվաստանյութ: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այդ հարցում կա պայմանավորվածություն։



«Բանակցություններ են վարվում՝ նաև մյուս գործընկերներից շատ մեծ քանակներով պատվաստանյութ բերելու Հայաստան։ Եվ պատկերացրեք, բերենք այդ ամենը, պետական ահռելի միջոցները ծախսենք, և վերջում պարզվի, որ մենք սկզբունքորեն չենք պատվաստվում։ Կստացվի շատ վատ բան, կրկնակի, եռակի վատ էֆեկտ։ Այնպես որ, պատվաստանյութերի վերաբերյալ շահարկումներին պետք է ուշադրություն չդարձնել»,- ասաց Փաշինյանը։


Անդրադառնալով այն տեղեկություններին, որ Հայաստանը covid-ի դեմ պատվաստանյութ է բերել, որի ժամկետը մայիսին լրանում է, վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ ամեն ինչ ունի իր ժամկետը։ Եվ քաղաքացիները կպատվաստեն միայն պիտանելիության ժամկետի մեջ գտնվող պատվաստանյութով։


Նյութի աղբյուրը՝ News.am

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page