Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. տեղեկացնում են ՔՊԿ-ից։ Քննարկվել են Իջևանի և Փարաքարի տարածքային կազմակերպությունների խորհուրդների նախագահների թեկնածությունները: Արթուր Ճաղարյանը հաստատվել է Իջևանի, Հրաչյա Շառոյանը Փարաքարի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։ Քննարկվել են Սպիտակ, Գյումրի և Անի համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքներին առնչվող հարցեր։ Նաև անդրադարձ է կատարվել նախորդիվ կայացված որոշումների կատարման ընթացքին, արդյունքներին և այլ հարցերի։
Comments