Հայաստանը հոգնել է Նիկոլ Փաշինյանից․ «Lenta․ru»

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հաջորդ կիրակի` հունիսի 20-ին: Դրանք կդառնան քաղաքական ուժերի երկար ամիսների առճակատման արդյունքը, որոնք սկսվել են Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում ցավալի պարտությունից հետո: Թե՛ գործող իշխանությունը, թե՛ ընդդիմությունը համաձայն են, որ միայն նոր ընտրությունները կարող են լուծել քաղաքական ճգնաժամը:
«Թավշյա հեղափոխությունից» հետո իշխանության համար առաջին պայքար է մտել 26 քաղաքական կուսակցություն եւ դաշինք:
Սակայն իրական պայքարը, ինչպես ցույց են տալիս վերջին հարցումների արդյունքները, ծավալվելու է երկու առանցքային դերակատարներ` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի («Իմ քայլը») եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի (« Հայաստան») միջև: Lenta.ru-ն գրում է ընտրական մրցավազքում «ռուսական գործոնի» դերի մասին, այն մասին, թե ինչպես են ազդելու գալիք ընտրությունները Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների վրա:
Աշխարհաքաղաքական անկայունություն:
Գերիներին վերադարձնելու եւ սահմաններն ապահովելու անպտուղ փորձերի ֆոնին, ընտրություններից մեկ շաբաթ չանցած, Փաշինյանը կոչ արեց խորացնել ռազմական եւ ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ` ի պատասխան «Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության»: Բայց Կրեմլը դեռ հետեւում է իրավիճակի զարգացմանը եւ սպասում է խորհրդարանական ընտրությունների արդյունքներին: Ակնհայտ է, որ ռուսական կողմը Փաշինյանին չորպես ուժեղ եւ համակարգված խաղացող չի դիտարկում, ում հետ կարելի է երկարաժամկետ երկխոսություն կառուցել: Ժամանակը ցույց տվեց, որ դեպի Ռուսաստանը կողմնորոշումը երկրորդ պլան մղվեց Փաշինյանի կառավարման տարիներին, մինչդեռ հազվադեպ ռուսամետ հայտարարությունները կապված էին բացառապես արտաքին քաղաքական մարտահրավերները հաղթահարելու փորձի հետ:
Այնուամենայնիվ, չնայած ամեն ինչին, Ռուսաստանը շարունակում է խաղաղարարի դեր խաղալ, մինչդեռ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները փաստացիորեն բացառվում են ԼՂՀ-ի խաղից` չնայած դրան վերադառնալու բոլոր փորձերին: Այդպես, Ելիսեյան պալատում ընդունելով հայկական պատվիրակությանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ արեց լիցքաթափել եւ վերսկսել երկխոսությունը` պնդելով, որ սահմանի խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։























Comments