8-րդ գումարման ԱԺ-ում հետաքրքիր, բայց իշխանության համար անցանկալի նիստեր են սպասվում․ Թովմասյան
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը MediaHub.am-ի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչ աշխատանք է իրականացնելու իրենց քաղաքական ուժը ութերորդ գումարման խորհրդարանում։
Նրա խոսքով՝ առաջին նստաշրջանի անդրանիկ նիստում իրենք առաջարկելու են Արցախի հարցով մշտական հանձնաժողով ստեղծել։
«Յոթերորդ գումարման ԱԺ-ն պատմության մեջ մնաց որպես Արցախը հանձնած խորհրդարան, և մենք հիմա պարտավոր ենք ուղղել սխալները»,- ասաց նա։
Ըստ Թագուհի Թովմասյանի՝ 8-րդ գումարման ԱԺ-ում հետաքրքիր, բայց իշխանության համար ոչ ցանկալի նիստեր են սպասվում։
Մանրամասները՝ հեռախոսազանգում։
Kommentare