Հայտնի են տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Oct 11, 2021
1 min read

Շվեդիայի Պետական բանկի մրցանակը՝ նվիրված Ալֆրեդ Նոբելի հիշատակին, շնորհվել է կանադա-ամերիկացի տնտեսագետ Դևիդ Քարդին, ամերիկացի հետազոտողներ Ջոշուա Էնգրիստին և Գվիդո Իմբենսին:
Ինչպես հաղորդում է Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիայի Նոբելյան կոմիտեն, Քարդին մրցանակը շնորհվելու է «աշխատանքի տնտեսագիտության մեջ ունեցած էմպիրիկ ներդրման համար»: Էնգրիստը և Իմբերսը մրցաանակը ստանալու են «պատճառահետևանքային կապերի ուսումնասիրության ոլորտում մեթոդաբանական ներդրման համար»:
Այս տարվա մրցանակի դափնեկիրները աշխատաշուկայի վերաբերյալ նոր գաղափարներ են ներկայացրել, թե փորձարարական մեթոդով ինչ ենթադրություններ կարելի է անել տնտեսական գործընթացների պատճառների մասին:























Comments