Նոգինսկում սուգ են հայտարարել՝ ի հիշատակ շենքերից մեկում գազի պայթյունի հետևանքով զոհվածների
Sep 9, 2021
1 min read

Մերձմոսկովյան Նոգինսկում չեղարկել են Քաղաքի օրվա միջոցառումները և եռօրյա սուգ հայտարարել՝ բնակելի շենքում գազի պայթյունի հետևանքով զոհերի հիշատակին։ Այդ մասին հայտնել է քաղաքային օկրուգի ղեկավար Իգոր Սուխինը:
Ավելի վաղ փրկարարները փլատակներից դուրս են բերել չորս դի՝ ներառյալ դեռահաս աղջկա մարմինը. «ՌԻԱ Նովոստիին» պատմել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:























Comments