top of page

Նոր մանրամասներ՝ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայողների վիճակի մասին

  • Jan 17, 2022
  • 1 min read


Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայողների վիճակը կայուն է, «Լուրերին» տեղեկացրել է Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնակատար Գեղամ Փաշիկյանը։


«Երկուսի վիճակն էլ ներկայումս կայուն է, բուժում են ստանում հոսպիտալներում: Վիրավորներից մեկը տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, վիրահատության է ենթարկվել, հետվիրահատական շրջան է անցնում, կայուն է վիճակը։ Մյուս վիրավոր զինծառայողը թեթև վիրավորում է ստացել, գտնվում է Վարդենիսի կայազորային հոսպիտալում, բուժումը շարունակում է այնտեղ»,- ասել է նա:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page