top of page

Նորագավիթում հայտնաբերվել է էլեկտրահարված կնոջ դի

  • Oct 6, 2021
  • 1 min read


Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նախաքննություն է կատարվում հոկտեմբերի 4-ին Երևանի 1-03 շտապօգնության 6-րդ ենթակայանից ստացված հաղորդման փաստով: Այդ օրը՝ ժամը 19:30-ին, նշված ենթակայանի շտապօգնության բժիշկների թիվ 6 խումբը ահազանգել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որ կանչով մեկնել են Նորագավիթ թաղամասի տներից մեկը, որտեղ լոգարանում հայտնաբերել են էլեկտրահարված կնոջ դի, գրում է shamshyan.com-ը:


Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ապերյանի և Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Բավեյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել է նաև դատական բժիշկը:


Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն տան բնակչուհի, 58-ամյա Լ. Ա.-ն էր. նա լոգարանում ինքնասպանություն է գործել՝ մալուխները վանդակի մեջ մտցնելու և ձեռքով հոսանքը բռնելու, հոսանքահարվելու միջոցով:


Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page