top of page

Նորագավիթում՝ գնացքի գծերի մոտ, կնոջ դի է հայտնաբերվել

  • Sep 7, 2021
  • 1 min read


Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորագավիթում գնացքի գծերի մոտ կնոջ դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Շենագվիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք «Shamshyan.com»-ից:


Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Վարդանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:


Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանն ու հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը:


Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկներ Նարեկ Սուքիասյանն ու Սուրեն Փաշայանը:


Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 43-ամյա Գոհար Խ.-ի դին:


Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս վրաերթի է ենթարկվել նրա դին հայտնաբերելուց ժամեր առաջ՝ գնացքը վարած սլաքավարի կողմից, ով վրաերթի ենթարկելով կնոջը, գնացքով հեռացել է դեպքի վայրից, մինչդեռ նա կարող էր արգելակել գնացքը և ահազանգեր այդ մասին ոստիկանություն:


Գնացքի գծերի տարբեր հատվածներում հայտնաբերվել է մահացածի հեռախոսի կոտրված մասերը, կոշիկը և այլ իրեր:


Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:


Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սլաքավարի ինքնությունը:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page