top of page

Չի՛ կարելի այս աստիճան նվաստացնել նախագահական ինստիտուտն ու նախագահի անձը. Նորիկյան

Jul 10, 2021
1 min read



Չի’ կարելի այս աստիճան նվաստացնել նախագահական ինստիտուտն ու նախագահի անձը-Ֆեյսբուքի իր էջում գրում է փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը: «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը դատական նիստի ընթացքում միջնորդություն է ներկայացրել՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա հրավիրելու մասին՝ ակնկալելով վերջինիցս ճշտել, թե ընտրությունների օրվա նշանակման հետ կապված իր վրա որևէ ճնշում եղե՞լ է, թե՞ ոչ:

Այսինքն, դատավոր Հրայր Թովմասյանը, նման միջնորդություն ներկայացնելիս, ողջամտորեն ակնկալիք ունի, որ նախագահ Սարգսյանը դատարան գալու դեպքում կարող է հայտնել, որ իր վրա ճնշում է գործադրվել:

Ինչպիսի վերաբերմունք էլ ունենաս քաղաքական իշխանության կամ այս կամ այն անձի նկատմամբ, չի կարելի այս աստիճան նվաստացնել նախագահական ինստիտուտն ու նախագահի անձը:

Այսինքն նախագահ Արմեն Սարգսյանը պետք է գա դատարան և ասի, որ իրեն ճնշե՞լ են:

Վստահ եմ, որ դատավոր Հ. Թովմասյանը նույնպես համոզված է, որ նախագահ Սարգսյանը չի կարող հանդես գալ նման հայտարարությամբ, հետևաբար՝ այս վարքագծի դրսևորմամբ փորձ է արվում մի կողմից ստորացնել նախագահական ինստիտուտն ու նախագահի անձը, մյուս կողմից՝ անլրջացնել սահմանադրական արդարադատության իրականացման գործընթացը»- գրել է նա։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page