top of page

«Հյուսիսային հոսք 2» գազի նախագիծը ուրբաթ օրը կսկսի նախապատրաստական աշխատանքները

  • Jun 10, 2021
  • 1 min read

ree

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Ռուսաստանի «Հյուսիսային հոսք 2» գազի նախագիծը ուրբաթ օրը կսկսի նախապատրաստական աշխատանքները՝ մի քանի ամսվա ընթացքում երկու գազատարներից առաջինը բնական գազով լցնելու համար:


Հիշեցնենք, որ «Հյուսիսային հոսք 2»-ը անցնում է Բալթիկ ծովի հատակով՝ գազը Ռուսաստանից Գերմանիա հասցնելով: Գազատարները շրջանցում են Ուկրաինան, ինչի պատճառով Ուկրաինան՝ որպես տարանցիկ երկիր չի կարող այլևս ստանալ տարանցման գումարներ:


Այս ծրագիրը բախվել է ԱՄՆ-ի քննադատություններին: ԱՄՆ-ը շարունակ պնդել է, որ այդ ծրագրի իրագործմամբ կբարձրանա եվրոպական կախվածությունը ռուսական գազից:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page