top of page

Սուրեն Պապիկյանը՝ փոխվարչապետ, Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահ, Ռուբեն Ռուբինյանը՝ փոխնախագահ. նոր կազմ

Jul 1, 2021
1 min read

ArmLur.am-ի փոխանցմամբ` արդեն հայրենի իշխանությունները որոշում են կայացրել, որ ԱԺ նախագահը լինելու է Ալեն Սիմոնյանը: ՀՀ ԱԺ փոխնախագահ կդառնա Ռուբեն Ռուբինյանը: ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կնշանակվի ՀՀ փոխվարչապետ, բայց վերջինս պահանջ ունի՝ ՀՀ կառավարության աշխատակազմը չպետք է ղեկավարի Արսեն Թորոսյանը, այն «տալու» են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին նախարար, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին:


ՀՀ ներկայիս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակելու հարցը դեռեւս հաստատված չէ, եթե անգամ մերժում լինի, ապա Գրիգորյանը եւս կշարունակի պաշտոնավարել իր նույն պաշտոնում:


Գործարար Խաչատուր Սուքիասյանն, ըստ լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, չի ցանկանում խորհրդարան գնալ: Սուքիասյանը եւս մեծ ցանկություն ունի ՀՀ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնել:


Armlur.am-ը այս հարցի շուրջ զրուցել Սուքիասյանի հետ,սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չի արձագանքում, իսկ Սուքիասյանի մամուլի պատասխանատու Աննա Մկրտչյանը խոստացավ առաջիկայում տեղեկությունը ճշտել ու փոխանցել մեզ: ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը կվերանշանակվի իր պաշտոնում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար կնշանակվի Նարեկ Մկրտչյանը, որը ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ ուղարկվել էր գործադիր մարմին՝ փոխնախարարի կարգավիճակում:


ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին Արսեն Թորոսյանը նպատակ ուներ գործուղել խորհրդարան, բայց կարծես, թե Նիկոլ Փաշինյանը հակված է նրան նորից նախարարի պաշտոնում վերանշանակել: Հստակ է նաեւ մի բան, որ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար է նշանակվելու Վահրամ Դումանյանը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page