top of page

Արսեն Թորոսյանը և Նոր Նորքի փոխթաղապետը ընտրատեղամաս են եկել՝ քաղաքացիներից հաշիվ պարզելու

Jun 20, 2021
1 min read


Mediahub.am-ի տեղեկություններով՝ Արսեն Թորոսյանը և Նոր Նորքի թաղապետի տեղակալ Սերգեյ Ղևոնդանը 10-15 մեքենայով ժամանել են Նոր Նորքի 2/15 ընտրատեղամասի հարակից բակեր՝ քաղաքացիներից հաշիվ պարզելու, ինչպես հաղորդում է մեր աղբյուրը։


Վերջիներս, սակայն, արագ հեռացել են, քանի որ բնակիչները սուր են արձագանքել։ Ըստ մեր աղբյուրի՝ նրանց հեռանալուց հետո մի քանի մեքենայով կարմիր բերետավորներ են ժամանել նույն տարածք։


Մեր ունեցած տեղեկություններով նույն ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը(Անահիտ Պետրոսյան) և քարտուղարը (Անժելա Պետրոսյան)հանդիսանում են քույրեր։ Ինչպես ֆիքսել է տեսախցիկը՝ ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղարը երկար ժամանակով բացակայել է։ Ըստ մեր աղբյուրի փոխանցած տեղեկության՝ նա հեռախոսով զրուցել է Արսեն Թորոսյանի հետ և տվյալներ փոխանցել։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page