top of page

Նորքի այգիներում գտնվող տարածքի շենք-շինությունները և հողամասը 1 միլիարդ 207 միլիոն դրամով օտարվել է

  • Feb 17, 2022
  • 1 min read

ree

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեում այսօր ավարտվել է ՀՀ կառավարության 27.01.2022 թ. թիվ 90-Ա որոշմամբ դասական աճուրդով օտարման ներկայացված ՀՀ Երևան քաղաքի Նորքի Այգիներ 180 հասցեում գտնվող շենք-շինությունների (ընդհանուր մակերեսը՝ 2018.12 քառ. մետր) և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի (ընդհանուր մակերեսը՝ 1.84871 հեկտար) աճուրդը։


Գույքը ներկայացվել է օտարման 1 207 233 750 ՀՀ դրամով։


Հայտարարված աճուրդի հաղթող է ճանաչվել միակ հայտատու «Տեխնոտուն» ՍՊԸ-ն։


Հաշվի առնելով, որ գույքն օտարման է ներկայացվել աճուրդով և հիմք ընդունելով ՀՀ օրենսդրության պահանջները՝ աճուրդի հաղթողը պարտավորվել է 10-օրյա ժամկետում վճարել գույքի օտարման արժեքն ամբողջությամբ։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page