top of page

Նորվեգիայի կառավարությունը հրաժարական կտա

Oct 13, 2021
1 min read

Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգը տեղեկացրել է Հարալդ V թագավորին իր կառավարության հրաժարականի մասին անցած խորհրդարանական ընտրություններում կրած պարտությունից հետո. գրում է Norway Today-ը։


«2021թ. սեպտեմբերի 13-ի խորհրդարանական ընտրությունները հանգեցրին խորհրդարանական հիմքի ստեղծմանը նոր կառավարության ձևավորման համար։ Ուստի ես կառավարության հրաժարականի դիմում կներկայացնեմ», - ասել է Սուլբերգը։


Նա նաև Նորվեգիայի միապետին խորհուրդ է տվել խնդրել ընտրություններում հաղթանակած Աշխատավորական կուսակցության առաջնորդ Յոնաս Գարա Սթյորին ձևավորել նոր կառավարություն։ Տեղեկացվել է, որ թագավորը ի գիտություն է ընդունել Սուլբերգի խորհուրդը, բայց կխնդրի նրան շարունակել ղեկավարել ժամանակավոր կառավարությունը, մինչև նոր կառավարությունը պատրաստ լինի աշխատել։ Ակնկալվում է, որ հինգշաբթի, հոկտեմբերի 14-ին, հայտնի կդառնա, թե ովքեր են զբաղեցնելու կարևոր նախարարական պաշտոնները նոր կառավարությունում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page