Նոր Զելանդիան մինչ 2025 թվականը կարգելի մեկանգամյա օգտագործման պլաստիկը

Նոր Զելանդիան հայտարարել է, որ մինչ 2025 թվականը կարգելի մեկանգամյա օգտագործման պլաստիկի տեսակների մեծ մասը՝ ամանեղենից մինչև ականջակալներ:
Նոր Զելանդիայի շրջակա միջավայրի նախարար Դևիդ Փարքերի խոսքով՝ ամեն օր նորզելանդացիները մեկ անձի համար թափում են մոտ 159 գրամ պլաստիկե թափոն, ինչը երկիրը դարձնում է աշխարհում աղբի խոշորագույն արտադրողներից մեկը:
Մեկանգամյա օգտագործման պլաստիկից հրաժարվելը կիրականացվի երեք փուլով: Խոսքը ամանեղենի, ռեստորաններից մթերքը տանելու տարաների, մրգերի ամանների, բամբակյա փայտիկների, կոկտեյլի ձողիկների, տոպրակների և այլնի մասին է:
«Պլաստմասայի այս տեսակները հաճախ են վերածվում աղբանոցներում թափոնների և աղտոտում են մեր հողերը, ջրային ուղիները և օվկիանոսները: Պլաստիկ թափոնների քանակի կրճատումը կբարելավի մեր շրջակա միջավայրը և կերաշխավորի, որ համապատասխանենք մեր մաքուր և բնապահպան հեղինակությանը»,- ասել է Փարքերը։
Նոր Զելանդիան՝ The Guardian-ի տվյալներով, մեկ շնչի հաշվով առաջացած թափոնների ծավալով աշխարհի տասը առաջատարներից մեկն է:























Comments