Նոյեմբերի 20-ից Տյումեն-Երևան-Տյումեն կանոնավոր չվերթներ կիրականացվեն
- Nov 5, 2021
- 1 min read

Նոյեմբերի 20-ից կմեկնարկի Տյումեն-Երևան ուղիղ չվերթը, որից հետո Տյումեն-Երևան-Տյումեն կանոնավոր չվերթներ կիրականացվեն շաբաթը մեկ անգամ։ Թռիչքները կիրականացնի Utair ավիաընկերությունը։ Այս մասին հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը։
Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է նաև, որ ՌԴ Տյումենի մարզը հանդիսանում է աշխարհի խոշորագույն վարչատարածքային միավորներից մեկը և Ռուսաստանի ամենամեծ նավթագազային մարզը։ Այստեղ առավել զարգացած են արդյունաբերության հետևյալ ճյուղերը՝ նավթի արտադրություն և վերամշակում, մեքենաշինություն, շինանյութերի արտադրություն, փայտամշակում։


























Comments