top of page

Նոյեմբերի 6-ը՝ Վանաձորում պատվաստումների օր

Nov 2, 2021
1 min read

Առողջապահության ազգային ինստիտուտը հայտնում է․ «Եկեք պատվաստվենք

Պատվաստումների օր Վանաձորում Նոյեմբերի 6-ին, ժամը 11:00-ին, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում (Տիգրան Մեծի պող., 2 շենք) տեղի կունենա «Պատվաստումների օր Վանաձորում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Վանաձորի ԲԿ-ի հետ համագործակցությամբ:

Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերաբերյալ:

Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page