top of page

Նրանց հավատարմությունն ու անմնացորդ ծառայությունը երկրի հանգստության գլխավոր գրավականն են․ ՀՀ-ում ՌԴ

  • Jan 28, 2022
  • 1 min read

ree

Անկախ Հայաստանի զինված ուժերն ու զինծառայողներն իրենց հայրենիքի իսկական զավակներն են, որոնք աչքի են ընկնում արիությամբ ու խիզախությամբ․ այդ մասին գրառում է կատարվել ՀՀ-ում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջում։


«Նրանք Հայրենական մեծ պատերազմի հերոսների սերնդի զինվորական փառավոր ավանդույթների հպարտ շարունակողներն են: Նրանց հավատարմությունն ու անմնացորդ ծառայությունը, առանց չափազանցության, երկրի հանգստության ու բարեկեցության գլխավոր գրավականն են»,– նշված է հաղորդագրության մեջ։


Դեսպանությունը նշում է, որ բարդ, արագ փոփոխվող և տարբեր մարտահրավերներով լի աշխարհում Ռուսաստանի և Հայաստանի զինված ուժերի արդյունավետ փոխգործակցությունը ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ամբողջ համալիրի անբաժանելի տարրերից է: Ռազմական ոլորտում երկկողմ ռազմավարական համագործակցությունը առանցքային դեր է խաղում երկու պետությունների ազգային շահերի և ինքնիշխանության պաշտպանության գործում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page