top of page

Նախագահը փոխվարչապետի և 3 նախարարի նշանակման մասին հրամանագրեր է ստորագրել

Aug 2, 2021
1 min read

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է փոխվարչապետ և 3 նախարար նշանակելու որոշումները։


Ըստ այդմ՝ Սուրեն Պապիկյանը նշանակվել է փոխվարչապետ։


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Սուրեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ նշանակել փոխվարչապետ»,-ասված է նախագահի հրամանագրում:


Նախագահի ստորագրած հրամանագրով պաշտպանության նախարար է նշանակվել Արշակ Կարապետյանը։


Մեկ այլ հրամանագրով՝ Նարեկ Մկրտչյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։


Շրջակա միջավայրի նախարար է նշանակվել Ռոմանոս Պետրոսյանը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page