Գերիների հարազատները նստացույց են սկսել կառավարության շենքի առջև. «Sputnik Արմենիա»

Հարազատները հանդիպել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, բայց հանդիպումը նրանց չի բավարարել։
Այս գիշեր ՀՀ կառավարության գլխավոր մասնաշենքի առջև կանցկացնեն հայ գերիներից մի քանիսի հարազատները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Շիրակի մարզից գերիներից մեկի եղբայրը՝ Տիգրանը, ասաց, որ ցերեկը հանդիպել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումը նրանց չի բավարարել, ինչի համար էլ, այլ ելք չունենալով, որոշել են նստացույց անցկացնել կառավարության մոտ։ «Պահանջում ենք գերիների վերադարձն առանց նախապայմանների,-ասաց նա,-այլ տեղ չունենք գնալու»։ Նրան են միացել նաև այլ գերիների հարազատներ։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածներինը՝ 110։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։























Comments