Իշխանության ներկայացուցիչները հավաքներ են անցկացրել, որոնց մասնակցել են ՊՈԱԿ-ների տնօրեններ. «Փաստ»
Jun 3, 2021
1 min read

««Փաստ» թերթի գրում է, որ իշխանությունն այս օրերին ակտիվորեն փորձում է օգտագործել իր «ձեռքի» տակ գտնվող բոլոր միջոցներն ու տարբերակները: Անցնող մի քանի օրերին մարզային որոշ համեմատաբար խոշոր քաղաքներում իշխանության ներկայացուցիչները հավաքներ են անցկացրել, որոնց հիմնականում մասնակցել են դպրոցների ու ՀՈԱԿ-ների տնօրենները:
Ըստ մեր տեղեկությունների՝ տնօրեններին, ի թիվս «նախընտրական» այլ ցուցումների, հանձնարարվել է, որ իրենց աշխատակիցների հետ ընտրության օրը տեղամասեր գնան առավոտյան՝ յուրաքանչյուրը հստակ ֆիքսված ժամի: Դա արվում է հիմնականում այն նպատակով, որպեսզի կարողանան վարչական ռեսուրսի քվեների նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնել»,-գրում է թերթը։























Comments