top of page

Moderna-ն մտադիր չէ հայտնել COVID-19 պատվաստանյութի բաղադրատոմսը. Նուբար Աֆեյան

Oct 12, 2021
1 min read

Moderna-ն մտադիր չէ կիսել իր COVID-19 պատվաստանյութի բաղադրատոմսով, քանի որ ղեկավարները եկել են այն եզրակացության, որ ընկերության սեփական արտադրության ծավալների մեծացումը համաշխարհային մատակարարումն ավելացնելու լավագույն միջոցն է։ Այդ մասին The Associated Press-ին տված հարցազրույցում ասել է Moderna ընկերության նախագահ Նուբար Աֆեյանը։


Նշվում է, որ ՄԱԿ-ի առողջապահական գործակալությունը ճնշում է գործադրել Moderna-ի նկատմամբ, որպեսզի նա ներկայացնի պատվաստանյութի իր բանաձևը, սակայն Աֆեյանը նշում է, որ ընկերությունը որոշել է ոչ թե կիսվել պատվաստանյութի ստեղծման տեխնոլոգիայով, այլ ընդլայնել արտադրությունը և միլիարդավոր լրացուցիչ դոզաներ հասցնել 2022-ին։ Ըստ Աֆեյանի՝ իրենք բավարար հզորություն ունեն դրա համար։

'

«Moderna-ն զրոյական արտադրությունից դարձել է 1 միլիարդ դոզա մեկ տարվա ընթացքում։ Մենք կարծում ենք, որ կկարողանանք 1-ից հասցնել 3 միլիարդի 2022 թվականին։ Ամեն ինչ անում ենք այս համաճարակի դեմ պայքարին օգնելու համար»,- ասել է Աֆեյանը:


Նա նշել է, որ 2,5 միլիարդ դոլար (մոտ 2,1 միլիարդ եվրո) և 10 տարի ծախսվել է Moderna-ի COVID-19 պատվաստանյութը պատրաստող հարթակի մշակման վրա:


«Մյուսները միացան որսին, երբ սկսվեց COVID-19-ը, և մենք ուրախ ենք տեսնել, որ այդ պատճառով կարողությունները զգալիորեն ավելացել են»,-ասել է Աֆեյանը:


Վերջին քննադատությունների վերաբերյալ հարցին, թե Moderna-ն իր պատվաստանյութը տրամադրում է հիմնականում հարուստ երկրներին, Աֆեյանը պատասխանել է, որ ԱՄՆ կառավարության հետ աշխատանքի շնորհիվ ընկերությունը «բավականին զգալի» արտադրանք է մատակարարել ավելի աղքատ երկրներին:


«ԵՄ-ում և ԱՄՆ կառավարությունում կա ավելի շատ մատակարարում, քան նրանք կկարողանան օգտագործել»,- ասել է Աֆեյանը:


Բացի այդ, Moderna-ն մայիսին պարտավորություն է ստանձնել ՄԱԿ-ից աջակցվող պատվաստանյութերի ծրագրով նախատեսված Covax-ին, ընդհանուր առմամբ, 500 միլիոն դոզա օգնություն հատկացնել ավելի աղքատ երկրների համար: 40 միլիոն դեղաչափը կսկսվի առաքվել այս տարվա վերջին երեք ամիսների ընթացքում, իսկ մնացածը՝ հաջորդ տարի:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page