Օդի ջերմաստիճանը կնվազի գիշերը 4-5, ցերեկը՝ 10-12 աստիճանով. լեռնային շրջաններում սպասվում է ձյուն
Nov 8, 2021
1 min read

Հանրապետության տարածքում նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերը, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
Եղանակի կանխատեսումը ներկայացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 10-11-ն աստիճանաբար կնվազի գիշերը 4-5, ցերեկը՝ 10-12 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերը, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում են տեղումներ:























Comments