Օձունի համայնքապետարանը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին
- Jun 23, 2021
- 1 min read

Օձունի համայնքապետարանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որում ասվում է.
«Հարգելի պարոն Փաշինյան, լսելով հունիսի 21-ի Ձեր ելույթը, հույս ունեինք, որ երկրում սկսված անհանդուրժողականության մթնոլորտը վերջապես կվերանա և ընտրություններում տարած Ձեր հաղթանակով՝ երկրում կստեղծվի այնպիսի միջավայր, որտեղ կտիրի համերաշխության մթնոլորտ, անկախ մարդկանց քաղաքական հայացքներից։ Համոզված էինք, որ հունիսի 20-ից հետո լինելու են միայն ավելի շատ աշխատելու և երկիրը միահամուռ ուժերով հետպատերազմական այս դժվարին վիճակից դուրս բերելու կոչեր:
Օձունի համայնքապետարանը խստորեն դատապարտում է Լոռու մարզպետարանում տեղի ունեցածը և հույս հայտնում, որ իրավապահ մարմինները կտան արժանի պատասխան այդ խուլիգանական արարքին»։
Comments