top of page

Բանակում իրականացվող բարեփոխումները չեն թուլացնո՞ւմ մեր ռազմական ներուժը․ Օհանյանը՝ Փաշինյանին

  • Aug 24, 2021
  • 1 min read

ree

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանում հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե բանակում իրականացվող բարեփոխումներն արդյոք չեն թուլացնո՞ւմ մեր ռազմական ներուժը, երբ փոխվում է զինվորական ծառայության ժամկետը։


Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բանակի բարեփոխումների գործընթացի ռազմավարությունը վերջնականապես որոշված չէ։


«Ես չեմ տեսնում որևէ խոչընդոտ, որ Դուք կամ մեկ այլ գործընկեր այս կապակցությամբ արտահայտի դիրքորոշումներ։ Մենք այդպես չենք կարծում, բայց ես չեմ բացառում՝ Դուք կարող եք այս ամբիոնից մի բան ասել, որ մեզ համար կդառնա լուրջ փաստարկ։ Մենք բանակը մեր սեփականությունը չենք համարում և չենք ասում, որ որևէ կարծիք չենք լսելու»,- ասաց նա։


Նա նկատեց՝ բարեփոխումը նոր է սկսվել, չի ավարտվել, և Սեյրան Օհանյանը կարող է մասնակցել բոլոր աշխատանքներին։


«Այո՛, իմ քաղաքական դիրքորոշումը դա է, որ այս կառուցվածքն արդյունավետ չէ։ Երբ մենք մարդուն ասում ենք՝ դու 15 օր եղիր ֆերմեր, 15 օր՝ սահմանին, դա էֆեկտիվ չէ»,- նշեց նա։


Մանրամասները՝ տեսանյութում։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page