top of page

Տոկիո-2020. ըմբիշ Կարեն Ասլանյանը դուրս չեկավ ՕԽ-ի կիսաեզրափակիչ

  • Aug 3, 2021
  • 1 min read


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանը մեկնարկեց Օլիմպիական խաղերում:


Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 67 կգ քաշային կարգում Ասլանյանը մեկնարկում հաղթեց Հունգարիան ներկայացնող Բալինտ Կորպասին: Երկրորդ գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը Եգիպտոսից Մոհամադ Էլսայեդին էր, որի հետ պայքարում Ասլանյանը պարտվեց 5:7 հաշվով:


Կարեն Ասլանյանը կարող է շարունակել պայքարը, եթե նրան հաղթած մարզիկը դուրս գա եզրափակիչ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներից Կարապետ Չալյանը 77 կգ քաշային կարգում կպայքարի բրոնզե մեդալի համար: Իսկ Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կփորձի նորից նվաճել օլիմպիական ոսկին:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page