top of page

Տոկիոյում սկսվել է Օլիմպիական խաղերին մասնակիցների պատվաստումը

Jun 18, 2021
1 min read

Ճապոնիայի մայրաքաղաքի կառավարությունը հունիսի 18-ին սկսել Է Օլիմպիական խաղերին ներկա գտնվող աշխատակիցների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների պատվաստումը, որոնք Տոկիոյում աշխատելու են ամառային Օլիմպիական և Պարալիմպիական խաղերի ընթացքում: Այդ մասին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:


Մայրաքաղաքի կառավարությունը պատվաստման իր կենտրոնում մտադիր Է մինչև օգոստոսի վերջը օրական ներարկել շուրջ 2,5 հազար մարդու: Ներարկման համար կօգտագործեն Pfizer-ի պատվաստանյութը, որը տրամադրել Է Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ):


Ներարկման իրավունք ունեցող մարդկանց թվին են պատկանում կամավորներն ու աշխատակիցները, որոնք աշխատելու են մարզիկների ավանում և մրցումների անցկացման վայրերում, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները և բուժաշխատողները:


Ամերիկյան դեղագործական ընկերության և ՄՕԿ-ի հետ համաձայնագրին համապատասխան Ճապոնիան ստացել Է գրեթե 40 հազար մարդու համար պատվաստանյութ, որոնք կապված են Օլիմպիական խաղերի հետ: Ճապոնիայի օլիմպիական մարզիկներն սկսել են պատվաստումներ ստանալ հունիսի 1-ից:




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page