top of page

Օլիմպիական խաղերի չեմպիոն Հոկսեն Միրզոյանը նշում է ծննդյան 60-ամյակը

  • Jun 11, 2021
  • 1 min read

Օլիմպիական խաղերի չեմպիոն Հոկսեն Միրզոյանը նշում է ծննդյան 60-ամյակը:


Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը.

Անվանի մարզիկը երկար տարիներ լավագույնս է ներկայացրել հայկական սպորտն աշխարհում և ունեցել բացառիկ նվաճումներ. նա Օլիմպիական խաղերի և աշխարհի, ինչպես նաև ԽՍՀՄ առաջնությունների բազմակի չեմպիոն է, ռեկորդների հեղինակ:


Այժմ էլ Հոկսեն Միրզոյանը մեծ ավանդ է ներդնում հայկական սպորտի ձեռքբերումներում՝ լինելով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ:

ԿԳՄՍ նախարարությունը ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ ջերմորեն շնորհավորում է վաստակաշատ մարզիկին, մաղթում քաջառողջություն և հաջողություններ։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page