«Օմիկրոն» շտամն ավելի քիչ է ախտահարում թոքերը․ հետազոտություն
- Jan 2, 2022
- 1 min read

Ամերիկացի և ճապոնացի գիտնականների խումբը զեկույց է հրապարակել «Օմիկրոն» շտամի հետազոտելու մասին: Այդ մասին հայտնում է The New York Times-ը։
Փորձարկումների ընթացքում պարզվել է, որ «Օմիկրոն» շտամը շատ ավելի քիչ է ախտահարել կենդանիների թոքերը։ Մահացության դեպքերի թիվը նույնպես ցածր է եղել։
Կենդանիների վերին շնչուղիներում հիվանդությունը տարածվել է այնպես, ինչպես մյուս շտամների դեպքում։ Նմանատիպ արդյունքներ են ստացել նաև Հոնկոնգի գիտնականները։
Պատճառն այն է, որ tmprss2 սպիտակուցը, որը կա թոքերի բջիջներում, թույլ փոխազդում է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի հետ։























Comments